HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Որոշոլ են գումար տալ` տուն գնելու համար

Այսօրվա նիստում կառավարությունը որոշել է ՀՀ սահմանների պաշտպանության ժամանակ զոհված ՀՀ ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի մայր Սեդա Կրպեյանին, զոհված (մահացած) զինծառայողների մայրեր Անելգա Դովլաթյանին եւ Գեղեցիկ Խաչմանուկյանին` Երեւան քաղաքում 1 սենյականոց բնակարան ձեռք բերելու համար տրամադրել 14 մլն 194 հազարական դրամ: Այս մասին հայտնում է կառավարության մամլո գրասենյակը: զոհված զինծառայողների այրիներ Շուշանիկ Բաբայանին, Զարինե Հակոբյանին, ՀՀ ոստիկանության զորքերի զոհված (մահացած) զինծառայողի այրի Քրիստինե Թորոսյանին` Երեւանում 2 սենյականոց բնակարան ձեռք բերելու համար, տրամադրել 20 մլն 66 հազարական դրամ: Երկրորդ կարգի հաշմանդամ Կարեն Մկրտչյանին կտրամադրվի 25 մլն 211 հազար դրամ, իսկ Գրիշա Բադասյանին` 30 մլն 520 հազար դրամ, Երեւան քաղաքում համապատասխանաբար 3 եւ 4 սենյականոց բնակարաններ գնելու համար: Աղբյուրի փոխանցմամբ` պաշտպանության նախարարին հանձնարարվել է ապահովել նշված քաղաքացիներին անհատույց պետական ֆինանսական աջակցության տրամադրումն այս տարվա պետական բյուջեի «Զոհված (մահացած) եւ առաջին, երկրորդ եւ երրորդ կարգի հաշմանդամ զինծառայողների անօթեւան ընտանիքներին բնակարանով ապահովման եւ բնակարանային պայմանների բարելավման համար» ծրագրով նախատեսված գումարի շրջանակներում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter