HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիգրան Սարգսյան. «Փոքր ու միջին բիզնեսը խթանելու ուղղությունը լինելու է հակաճգնաժամային կարեւորագույն տարրերից մեկը»

Կառավարության այսօրվա նիստում, որը վարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը, հաստատվել է Փոքր եւ միջին ձեռնարկատիրությանը (ՓՄՁ) պետական աջակցության 2009թ. ծրագիրը: Այս մասին տեղեկացնում է կառավարության մամլո ծառայությունը: Աղբյուրի փոխանցմամբ` նիստի ընթացքում նշվել է, որ ՓՄՁ-ին պետական աջակցության ծրագրերը նպաստում են երկրի, հատկապես նրա հեռավոր եւ սահմանամերձ բնակավայրերի տնտեսական զարգացմանն ու անհամամասնությունների հաղթահարմանը: Ծրագրի հիմնական նպատակը` շարունակական աջակցությամբ ՓՄՁ դերի աստիճանական բարձրացմանը նպաստելն է` երկրի սոցիալ-տնտեսական եւ տարածաշրջանային կայուն զարգացման ասպարեզում: Նպատակների թվում նշվել են նաեւ ՓՄՁ սուբյեկտների աջակցության համապատասխան ենթակառուցվածքների ստեղծումն ու ամրապնդումը, ՓՄՁ ֆինանսական եւ ներդրումային հնարավորությունների ընդլայնումը` նախապատվություն տալով հեռավոր եւ սահմանամերձ բնակավայրերում գործողներին, ՓՄՁ սուբյեկտների նորարարական եւ արտաքին տնտեսական գործունեության, գործարար ուսուցողական, տեղեկատվական եւ խորհրդատվական ծառայություններից օգտվելու, ինչպես նաեւ սկսնակ գործարարների, աշխատաշուկայում անմրցունակ խմբերի, հատկապես սահմանափակ կարողություններով անձանց համար գործարարությամբ զբաղվելու հնարավորությունների ընդլայնումը, նոր աշխատատեղերի ստեղծման եւ գործող աշխատատեղերի պահպանման միջոցով հանրապետությունում գործազրկության մակարդակի կրճատումը: Վարչապետը շեշտել է, որ հիշյալ ծրագիրը 2009 թ. լինելու է մեր երկրի նախապատվություններից եւ հակաճգնաժամային կարեւորագույն տարրերից մեկը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter