Վարչապետի օգնականը` շտաբ դիմողների հետ կապի պատասխանատու
Այսօր կառավարության նիստի ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանը տեղեկացրել է, որ իր օգնական Ալբերտ Գրիգորյանը նշանակվել է մասնավոր հատվածի օժանդակության ծրագրերի քննարկման նպատակով ստեղծված օպերատիվ շտաբում տեղեկատվության հավաքագրման եւ շտաբ դիմողների հետ կապի պատասխանատու: Ցանկացողներն իրենց բիզնես ծրագրերն ու առաջարկությունները վերջինիս կարող են ներկայացնել [email protected] էլ. փոստի կամ 52-92-39 հեռախոսահամարի միջոցով:
«Կարծում եմ, որ նախարարությունները նույնպես պետք է այս ռեժիմին համապատասխան գործեն: Ճիշտ կլինի, որ նախարարները եւ գերատեսչության ղեկավարները հանձնարարականներ տան, կամ իրենց հրամաններով արձանագրեն այն պատասխանատուներին, ովքեր աշխատելու են օպերատիվ շտաբի հետ, որպեսզի մեզ մոտ հավաքագրվող տեղեկատվությունն ուղարկենք ձեզ եւ դուք կարողանաք արագորեն արձագանքել այդ նամակներին», - ասել է վարչապետը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել