HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նոր դպրոց ԼՂՀ Մարտունու շրջանի Սպիտակաշեն գյուղում

«Հայաստան» համահայկական հիմնադրամը Սպիտակաշեն գյուղում սկսել է նոր դպրոցի կառուցման աշխատանքները: Շինարարությունը սկսվել է ս.թ.հոկտեմբերից` Հիմնադրամի Տորոնտոյի տեղական մարմնի հովանավորությամբ: Սպիտակաշենի այսօր գործող դպրոցը 1935 թվականի կառույց է: Դպրոցի կիսախարխուլ պատերի ներսում աշակերտների համար քիչ հրապուրիչ էր դարձել ուսումնական գործընթացը: Սպիտակաշենի նոր դպրոցը կունենա բոլոր անհրաժեշտ հարմարությունները, ներառյալ հանդիսությունների դահլիճ: Լինելու են նաեւ կից կառույցներ` առանձին կաթսայատուն եւ խաղահրապարակ: Ավարտվել են նոր դպրոցի տարածքի հարթեցման, հենապատերի կառուցման եւ հիմքերի բետոնապատման աշխատանքները: Նորակառույց դպրոցը նախատեսված է 130 աշակերտի համար եւ իր դռները համայնքի դպրոցականների առջեւ կբացի 2009 թվականի նոր ուսումնական տարում: Շուրջ 181 միլիոն ՀՀ դրամ արժողությամբ ծրագիրը նախատեսվում է ավարտել 2009թ օգոստոսին,-հայտնում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի բաժինը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter