HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ոսկյա ական Սեւանի համար»

Այսօր ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում տեղի ունեցավ «Ոսկյա ական Սեւանի համար» ֆիլմի շնորհանդեսը: Ֆիլմը Սեւանա լճի մոտակայքում գտնվող ոսկու (Սոտք) հանքավայրի մասին է: «GeoProMining» ընկերությունը, որը Արարատի ոսկու արդյունաբերական ֆաբրիկայի եւ Սոտքի ոսկու հանքի շահագործման սեփականատերն է, մտադիր է ոսկու արտադրությունն Արարատից տեղափոխել Սոտք` պատճառաբանելով, որ հանքավայրից դեպի ֆաբրիկա տանող ճանապարհը շատ ծախսատար է: Սա նոր գաղափար չէ: 2005թ.-ին այն փորձում էր իրականացնել հանքավայրի նախկին սեփականատեր «Vedanta Resources» հնդկական կազմակերպությունը, սակայն, նախագիծը մերժվեց, քանի որ «Սեւանի մասին» օրենքն արգելում է հանքերի բացում լճի ավազանի շուրջ: Բնապահպանները զգուշացնում են, որ ոսկու արդյունահանման ընթացքում պոչամբարում կուտակվող թափոնները` թունավոր մետաղների եւ տարրեի տեսքով միլիոնավոր տարիների ընթացքում կմանան անփոփոխ եւ կթափանցեն Սեւանա լիճ: «GeoProMining» ընկերությունը, առանց պատճառաբանությունների, հրաժարվել է ֆիլմում հայտնել իր կարծիքը եւ ֆիլմի հեղինակներին արգելել է մուտք գործել Արարատի ոսկու ֆաբրիկա եւ Սոտքի հանքավայր: «Երբ մենք նկարահանում էինք ֆիլմը, մեզ այդպես էլ չհաջողվեց Բնապահպանության նախարարությունից այս հարցի վերաբերյալ կոնկրետ դիրքորոշում ստանալ: Սակայն, նոյեմբերի 25 -ին Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը, պատասխանելով մեր հարցին, ասաց, որ նախարարությունը բացասական է վերաբերվում այս ծրագրին, քանի որ այն հակասում է «Սեւանի մասին» օրենքին»,- ասում է ֆիլմի հեղինակ Ինգա Զարաֆյանը: Ֆաբրիկան Սոտք տեղափոխելու մտադրությունն իրականացնելու համար ընկերությանն անհրաժշետ է մշակել նախագիծ` շրջակա միջավայրի վրա ազդեցության պարտադիր գնահատականներով, ինչը երկար ժամանակ եւ համապատասխան ծախսեր է պահանջում: Ներկայումս ընկերությունն արդեն իսկ ֆինանսավորում է այդ նախագծի հետազոտությունները: «Ինչու է ընկերությունը ծախսում իր գումարները նման հետազոտությունների համար, եթե արդյունաբերույթունը Սոտք տեղափոխելու նախագիծն արդեն մեկ անգամ` 2005թ.-ին, մերժվել է»,- հարցնում է Ինգա Զարաֆյանը: Ֆիլմը ստեղծվել է S.O.S Սեւան կամպանիայի շրջանակներում` «Էկոլուր» տեղեկատվական եւ «Հայ կանայք հանուն առողջության եւ առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ների կողմից, «Եվրոպայի կանայք հանուն ընդհանուր ապագայի» կանանց միջազգային ցանցի աջակցությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter