Երեխաները մեկ ժավել են խմում, մեկ` ացետոն
Օգոստոսի 3-ին` ժամը 19.00-ին ստացված տեղեկատվության համաձայն ժամը 13.49-ին ժավել խմելուց թունավորումով Երևան քաղաքի «Հայք» մանկական բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևան քաղաքի Արագածի փողոցի թիվ 37 տան բնակիչ 2009թ. ծնված Ռազմիկ Եղիազարյանը:
Բժիշկների կողմից տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար:
Նույն օրը ժամը 17.33-ին ացետոն խմելուց թունավորումով Երևան քաղաքի «Հայք» մանկական բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևան քաղաքի Արաբկիր 51-րդ փողոցի թիվ 9 շենքի 2-րդ բնակարանի բնակիչ 2007թ. ծնված Արսեն Գարեգինյանը:
Բժիշկների կողմից տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել