Որակական փոփոխություններ տարածաշրջանում վրաց-ռուսական պատերազմից հետո
Վրաց-ռուսական պատերազմը որակական նոր փոփոխություններ է մտցրել տարածաշրջանի արտաքին քաղաքական զարգացումներում: Այս տեսակետը այսօր «Հայացք» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Քրիստոնեադեմոկրատական կուսակցության նախագահ Խոսրով Հարությունյանը:
Ըստ բանախոսի` 5-օրյա վրաց-ռուսական պատերզազմից հետո տարածաշրջանում ձևավորվել է որակապես նոր աշխարհաքաղաքական իրողություններ խոշոր պետությունների հարաբերությունների նոր հարաբերակցությամբ: Առանձնահատկություն այն է, որ Ռուսաստանի Դաշնության տարածաշրջանի խնդիրներին նախկինի համեմատ ավելի ակտիվ միջամտելու սեփկան աշխարհաքաքաղաքական նկատառումները այժմ իրական դարձնելու հնարավորություններ կան: «5-օրյա պատերազմը ողջ աշխարհին ցույց տվեց, թե որքան ողբերգական կարող է լինել կոնֆլիկտների ոչ խաղաղ ճանապարհով լուծումները: Այսօր Ղարաբաղի կոնֆլիկտի խաղաղ կարգավորման խնդիրը Հարավային Կովկասի կայունության կայունության համար նույնպես առանձնատակուկ նշանակություն ունի»,-նկատեց Խոսրով Հարությունյանը:
Բանախոսի կարծիքով, 5-օրյա պատերազմից հետո այս աշխարհաքաղաքական վերադասավորությունների արդյունքում որակապես նոր հնարավորություններ են ձևավորվել նաև Թուրքիայի համար: Թուրքաիան, ըստ էության, չի էլ թաքցնում դա: «Հայ-թուրքական հարաբերությունները, հայ-թուրքական սահմանի փակ կամ բաց լինելը այլևս ոչ միայն Հայաստանի և Թուրքիայի, այլև Թուրքիայի տարածաշրջանային երկիր լինելու հարցն է, տարածաշրջանի կայությանը իր սեփական պատասխանատվությունը արդարացնելու լավագույն միջոցն է: Հայ-թուրքական հարաբերությունները պետք է դիտվի նաև տարածաշրջանում Թուրքիայի արդարացված ներկայությունն ապահովելու տեսանկյունից»,-կարծում է Խոսրով Հարությունյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել