HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նոր դպրոցներ Արցախում

2009թ. պետբյուջեի նախագծով, պետբյուջեի միջոցների հաշվին կապիտալ ներդրումների ծրագրով նախատեսվում է 100.0 մլն դրամի աշխատանք իրականացնել Ստեփանակերտի 11-րդ դպրոցի շենքի կառուցման ուղղությամբ: Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 560,0 մլն դրամ: Իսկ ծրագրի համաֆինանսավորողը Ամերիկյան համալսարանն է: Ասկերան շրջկենտրոնում կշարունակվի քաղաքի միջնակարգ, շրջանի Նորագյուղ գյուղի 320 տեղանոց դպրոցների շինարարությունը: Դպրոցների կառուցում է նախատեսվում նաեւ շրջանի Ուղտասար, Հովսեփավան եւ Բերքաձոր գյուղերում. Ուղտասարում կկառուցվի 120 տեղանոց դպրոց, Հովսեփավանում` տարրական դպրոցի շենք, իսկ Բերքաձորում` 4-ամյա դպրոց: Մարտակերտի շրջանում նախատեսվում է շարունակել Հարությունագոմեր գյուղի դպրոցի շենքի կառուցման աշխատանքները: Մարտունու շրջանում 240 տեղանոց նոր դպրոցի շինարարություն կսկսվի Ալիբալի տեղամասում: Հադրութի շրջանում դպրոցների կառուցում է նախատեսվում սկսել Արեւշատ, Ազոխ, Տող գյուղերում: 2009-ին նախատեսվում է ավարտին հասցնել Հակակու գյուղի դպրոցի շինարարությունը: Շահումյանի շրջանում կշարունակվի Եղեգնուտ գյուղի դպրոցի կառուցումը: Ծրագրով նախատեսվում է նաեւ դպրոցների շենքերի վերանորոգման աշխատանքներ` հանրապետության տարբեր բնակավայրերում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter