HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ժառանգությունը» շնորհավորում է Արցախին ու բովանդակ հայությանը

«1991 թվականի դեկտեմբերի 10-ին ազատամարտ մղող Արցախում տեղի ունեցավ պատմական նշանակության Անկախության հանրաքվե, և քաջակորով արցախցիները միահամուռ «Այո» ասացին իրենց ինքնությանը: Իսկ 2006 թվականի դեկտեմբերի 10-ին Արցախի Հանրապետությունն ընդունեց երկրի մայր օրենքը` Սահմանադրությունը: Դեկտեմբերի 10-ը հայ ժողովրդի և հայոց պետականության հազարամյա պատմության ընթացքում ազգային արժանապատվության վերաիմաստավորման, հաղթանակի ու հավատի օր է: Հայ ժողովուրդն Արցախյան հերոսական ազատամարտով ողջ աշխարհին վկայեց, որ ունակ է կերտելու ամուր և հարատև Անկախ պետականություն: Արցախցին ճշմարիտ մարտնչումով ու հաղթանակով ապացուցեց, որ իր դարավոր հայրենիք Արցախը չի կարող լինել հարևան կայսրության կազմում, նաև հերթական անգամ հաստատեց իր կամքն ու հնարավորությունը` պարտադրելու բիրտ ուժին ու բռնապետությանը` հաշվի նստելու քաղաքացու ազատատենչության հետ: Թե՛ տասնյոթ տարի առաջ, և թե՛ երկու տարի առաջ, որպես դարերից ի վեր պետականություն կրող ժողովուրդ, Արցախը հանրաքվեներով ապացուցեց, որ նվիրված է անկախ հայրենիքի իր իդեալին, ժողովրդավարական և մշակութային քաղաքակրթական բարձր արժեքներին: Անկախության հաստատմամբ ու Սահմանադրության ընդունմամբ և արդարև հաղթած պատերազմով Արցախի Հանրապետությունը կարևորագույն մեկնարկն արդեն կատարել է, և ողջ հայ ժողովրդն այժմ պարտավոր է տեր կանգնել հայության համահավաք երազանքին, այն է` կառուցել ու հզորացնել ազատ, անկախ ու ՄԻԱՑՅԱԼ Հայաստան: ՙ««Ժառանգությունը» շնորհավորում է Անկախության ու Ինքնության պատմական գեղեցիկ տոնդ, սիրելի Արցախ: Շնորհավոր բոլորիս տոնը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter