Ընկել է Հրազդան-Սևան ջրանցքը
Երեկ` ժամը 23.35-ին ստացված ահազանգի համաձայն` Կոտայքի մարզի «Հրազդան» ՀԷԿ-ի հարակից տարածքում` Հրազդան-Սևան ջրանցքի կամուրջի մոտ հայտնաբերվել է քաղաքացի Վլադիկ Մաթևոսյանի զգեստը, իսկ վերջինս հնարավոր է ընկած լինի ջրանցքը:
Դեպքի վայր են մեկնել Կոտայքի Մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը եւ Սևանի ջրափրկարարական ծառայության օպերատիվ խումբը:
Դեպքի վայրում են գտնվել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարար Ա. Երիցյանը եւ այլ պաշտոնական անձինք:
Ժամը 02.00-ին փրկարարների ուժերով ջրանցքից դուրս է բերվել և հանձնվել ոստիկանության աշխատակիցներին Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի բնակիչ 1956թ. ծնված Վլադիկ Մաթևոսյանի դին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել