HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վերաքննիչ քրեական դատարանը անփոփոխ է թողել Մուշեղ Սաղաթելյանի դատավճիռը

2008 թվականի մարտի 1-2 տեղի ունեցած զանգվածային անկարգությունների կապակցությամբ այսօր ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանն անփոփոխ է թողել Երևանի քրեական դատարանի 2008 թվականի հոկտեմբերի 23-ի դատավճիռը: Մուշեղ Ագունի Սաղաթելյանը մեղավոր էր ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու և 235-րդ հոդվածի 4-րդ մասով՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը նախատեսված հանցանքներ կատարելու մեջ և դատապարտվել ազատազրկման՝ 5 տարի ժամկետով և տուգանքի՝ 900.000 ՀՀ դրամի չափով: Այս մասին հայտնում է ՀՀ Վճռաբեկ դատարանի մամուլի ծառայությունը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter