Սկսվելու է «Յոթի գործով» դատավարությունը
Երևանի քրեական դատարանի որոշմամբ` «Մարտի 1»-ի մայր գործից անջատված մասով «Յոթի գործ»-ի դատաքննությունը նշանակվել է դեկտեմբերի 19-ին, ժամը 12-ին, Երեւանի Արշակունյաց պողոտայի թիվ 24/1 շենքի դատական նիստերի թիվ 1 դահլիճում (Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարան): Նիստը կլինի դռնբաց:
Անջատված «Յոթի գործ»-ում մեղադրյալներ են Ալեքսանդր Արզումանյանը, Մյասնիկ Մալխասյանը, Սասուն Միքայելյանը, Հակոբ Հակոբյանը, Գրիգոր Ոսկերչյանը, Սուրեն Սիրունյանը և Շանթ Հարությունյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել