Լ. Ալավերդյան. «Ցեղասպանության մասին չբարձրաձայնելը փնթիության արդյունք է»
Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվան նվիրված իր ասուլիսը սկսեց` հիշեցնելով, որ մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի ընդունումից մեկ օր առաջ ընդունվել է Ցեղասպանության` որպես մարդկության դեմ հանցագործություն ճանաչելու և կանխելու կոնվենցիան:
Ըստ Լարիսա Ալավերդյանի` նման մոտեցումը հայեցակարգային է եղել, և այժմ իրեն զարմացնում է, թե ինչու է այդ մասին շատ քիչ բարձրաձայնվում, հատկապես Հայաստանի կողմից, որը ցեղասպանության հետ կապված խնդիր ունի. «Ցեղասպանությունը միայն Հայաստանի խնդիրը չէ, դա այնպիսի հակամարդկային քաղաքականություն է, որը կիրառվում է շատ երկրներում մինչ օրս»:
Լարիսա Ալավերդյանը կարևորում է հատկապես Հայաստանի կողմից որեւէ միջոցառման նախաձեռնումը ու այս պահը ճիշտ օգտագործելը: Լարիսա Ալավերդյանի խոսքերով՝ այդ մոռացությունը պայմանավորված չէ ներկա քաղաքական իրավիճակով և Թուրքիայի հետ հարաբերությունների լավացման ցանկությամբ, այլ «փնթիության արդյունք է, քանի որ վերջերս նախագահի խոսնակը կրկին նշել է, որ ցեղասպանության ճանաչումը մնում է արտաքին քաղաքականության օրակարգային խնդիր»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել