Բագրատ Էստուկյան. «Հայ-թուրքական սահմանը շուտով կբացվի»
Ըստ «Ակոս» թերթի հայկական էջի խմբագիր Բագրատ Էստուկյանի` հայ-թուրքական սահմանի փակ լինելը աննորմալ երևույթ է, քանի որ նորմալ պետության մեջ սահմանները պետք է բաց լինեն. «Իմաստ էլ չունի սահմանի փակ լինելը, մենք 2 ժամվա թռիչքով գալիս ենք Հայաստան, առևտուրը նույնպես շարունակվում է, թուրքական ապրանքերը տեսնում են շուկաներում»: Հայկական էջի խմբագրի կարծիքով` սահմանի փակ լինելը գործնականում անիմաստ է, այն ավելի շատ քաղաքական նպատակ ունի. սահմանը պակ պահելով`
թուրքերը օգնում և «ուրախ են պահում» ադրբեջանցիներին: «Ներկա կառավարությունը կգիտակցի այդ անիմաստությունը: Այդ սահմանի բացումը երկար չի տևի, քանի որ նախագահները արդեն իսկ երկխոսությունը սկսել են»,-ամփոփեց Բագրատ Էստուկյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել