Համագործակցություն Սյունիքի եւ Մինսկի մարզերի միջեւ
Սյունիքի մարզի պատվիրակությունը` ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի գլխավորությամբ, դեկտեմբերի 6-ից աշխատանքային այցով Բելառուսի Հանրապետության Մինսկի մարզում են: Պատվիրակության կազմում են Կապանի, Գորիսի, Սիսիանի, Մեղրիի, Ագարակի քաղաքապետերը, մարզի գործարար ոլորտի ներկայացուցիչներ:
Նշենք, որ դեռևս 2006 թ. համագործակցության պայմանագիր է կնքվել Սյունիքի ու Մինսկի մարզերի միջեւ: Մասնավորապես, Քաջարան եւ Մինսկի Ժոդինո քաղաքների միջեւ արդեն համագործակցության համաձայանգիր է կնքված, ու եղել են փոխադարձ այցեր, ինչպես նաև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ու «ԲԵԼԱԶ» գործարանի միջև փոխհամագործակցության պայմանագրով մեքենաներ են առաքվում Քաջարան: Այս այցի շրջանակներում Սյունիքի ու Մինսկի մարզերի հինգ քաղաքային համայնքների հետ եւս կկնքվեն փոխհամագործակցության պայմանագրեր:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել