HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հարցվածների մեծամասնությունը համաձայն չէ Ղարաբաղում անցկացնել եւս մի հանրաքվե

ԼՂՀ անկախության հանրաքվեի 17-ամյակի կապակցությամբ Արցախի ժուռնալիստների միությունը դեկտեմբերի 3-9-ը հանրապետության տարածքում անցկացրել է հասարակական կարծիքի հարցում, որի մի շարժառիթն էլ եղել է Ղարաբաղյան կարգավորման բանակցություններում վերջին ժամանակներս քննարկվող այն դրույթը, որով առաջարկվում է որոշակի ժամանակ անց Լեռնային Ղարաբաղում անցկացնել եւս մի հանրաքվե կամ պլեբեսցիտ` ճշտելու համար Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակը: Ինչպես տեղեկացնում են Ժուռնալիստների միությունից, հարցումն անցկացվել է 300 հարցվողների շրջանում. հարցման մասնակիցներին առաջադրվել է հետեւյալ հարցը. «Գտնու՞մ եք, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իրավական կարգավիճակի որոշման համար անհրաժեշտ է Արցախում անցկացնել նոր հանրաքվե»: ԼՂՀ իրավական կարգավիճակի որոշման նպատակով նոր հանրաքվե անցկացնելու անհրաժեշտության մասին տրված հարցին բացասական պատասխան են տվել 249 հարցվողներ, 24 պատասխան եղել է դրական, 27-ը դժվարացել են պատասխանել: Հարցին բացասական պատասխանողները պատկանում են մինչեւ 30 եւ 30-50 տարիքային խմբերին, իսկ «Այո» եւ «Դժվարանում եմ պատասխանել» հարցերին պատասխանողները` 50-ից բարձր տարիքային խմբի մասնակիցներ: Ըստ տարիքային խմբերի՝ հարցման մասնակիցները եղել են՝ մինչեւ 30 տարեկաններ`138 հոգի, 30-50 տարեկաններ`102, եւ 50-ից բարձր տարիք ունեցողներ՝ 60 հոգի: Ըստ զբաղվածության՝ նրանցից 197-ը եղել են տարբեր բնագավառների աշխատողներ, 43 հարցվող ոչ մի տեղ չէր աշխատում, 40-ը ուսանողներ էին, իսկ 20ը` թոշակառուներ: 148-ն ունեցել է բարձրագույն, 64-ը` թերի կամ միջնակարգ-մասնագիտական, իսկ 88-ը` միջնակարգ կրթություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter