HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ակոս» թերթի տպաքանակը աճել է երեք անգամ

Այսօր «Հայելի» ակումբը հյուրընկալել էր Ստամբուլում հրատարակվող «Ակոս» թերթի հայկական բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանին: Հայկական էջի խմբագիրը նշեց, որ այժմ «Ակոս» թերթի տպաքանակը երեք անգամ ավելի է, քան Հրանտ Դինքի ժամանակ:

«Ակոս» թերթը տպագրվում է արդեն 11 տարի: Այն 24 էջանոց շաբաթաթերթ է, որի 20 էջերը լույս են տեսնում թուրքերեն, իսկ 4-ը` հայերեն եւ հիմնականում գրական-պատմական թեմաներով: Հրանտ Դինքի մահից առաջ տպաքանակը մոտ 3000-3500 էր, իսկ մահից հետո այն բարձրացել է երեք անգամ: Հրանտի սպանությունից անմիջապես հետո «Ակոսի» տպաքանակը նույնիսկ բարձրացել է 10 անգամ: Խմբագիրը նշում է, որ «Ակոսի» կեցվածքն ավելի ընդդիմադիր է թուրքական պետական քաղաքականության նկատմամբ: Այն Թուրքիայում համարվում է ընդդիմադիր թերթ: «Ակոս»-ի հայկական բաժնին թղթակցում են հայ մտավորականները, իսկ թուրքական էջերում նույնիսկ կան հայ քրոնագիրներ, որոնք գրում են թւորքերեն, ավելի մեծ թիվ են կազմում թուրք մտավորական գրողները, որոնք նույնպես հարում են «Ակոսի» գաղափարներին: Բագրատ Էստուկյանը նշում է, որ իրենք մշտապես անդրադառնում են ազգային փոքրամաստանությունների խնդիրներին. «Մեծ հետաքրքրությամբ են կարդացվում թուրք փոքրամասնություններին վերաբերող հոդվածները, օրինակ` Հունաստանում թուրքերը նույնպես փոքրամասնություն են, նրանց հարցերն էլ շատ նման են Թուրքիայում մեր ունեցած հարցերին»: Թե ինչու է անհրաժեշտ եղել թուրք իրականության մեջ հրատարակել հայկական թերթ, ըստ խմբագրի` դա ժամանակի պահանջն էր. «Մենք ունեցել ենք հայատառ թուրքական մամուլ, այսինքն` հայերեն տառերով, բայց թուրքերեն բառերով տպագրվել են թերթեր, հետո Հանրապետության շրջանում տպագրվեցին «Մարմարա» և «Ժամանակ» թերթերը` ուղղված Ստամբուլի հայերին, պահանջ կար հայալեզու թերթի»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter