HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ֆինանսական ոլորտում որակյալ տեղական մասնագետների պակաս է զգացվում

Այս մասին "Իմերջինգ մարքեթս գրուպ" միջազգային անկախ խորհրդատվական կենտրոնի ՀՀ ֆինանսական ոլորտում մասնագիտական ուսուցման կարիքների գնահատման հետազոտության արդյունքների հաշվետվության ներկայացման ժամանակ ասաց "VGM Partners"-ի տնօրեն Վարդան Մարկոսյանը: Ֆինանսական հաստատությունների կարիքների եւ գոյություն ունեցող ուսուցման շուկայի բարելավման համար կազմակերպությունը ներկայացրեց առաջարկություններ: Ուսումնական կենտրոններին առաջարկվում է կանոնավոր կերպով իրականացնել շուկայի ուսումնասիրություններ, անհրաժեշտ է մշակել գովազդի եւ առաջխաղացման քաղաքականություն, որը թույլ կտա թարմացված տեղեկությունների հասանելություն ապահովել ֆինանսական հատվածի կազմակերպությունների համար: Որակյալ մասնագետների պակասը առաջարկվում է լրացնել տեղական դասավանդողների համար օտարերկրյա մասնագետների կողմից ուսուցման դասընթացների կազմակերպման միջոցով: Ֆինանսական ոլորտի զարգացման ծրագիրը (ՖՈԶԾ) առկա թերությունները վերացնելու համար առաջարկում է աջակցություն երեք եղանակով` տեխնիկական օգնություն ուսումնական կենտրոններին, ընտրված ուսումնական կենտրոնների եւ ֆինանսական հաստատությունների հետ ծախսերի բաժանման հիմունքով աշխատանքների կատարում եւ ընտրված դասավանդողների համար "Դասավանդողների ուսուցում" տեսակի դասընթացների կազմակերպում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter