HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կավելանան Օրհուսի չորս կենտրոններ

ՀՀ տարածքային կառավարման նախարարությունում երեկ ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր` Ստեփանավանում, Եղվարդում, Եղեգնաձորում եւ Ապարանում Բնապահպանական տեղեկատվության հասարակական նոր կենտրոններ ստեղծելու վերաբերյալ: Հուշագիրն ստորագրել են ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը, ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը եւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսը: Դրանով բնապահպանական տեղեկատվության հասարակական կենտրոնների թիվը հասավ տասներեքի, որոնք հետամուտ են խթանելու ՄԱԿ-ի Եվրոպայի տնտեսական հանձնաժողովի Օրհուս կոնվենցիայի դրույթների իրագործմանը, այն է` տեղեկատվության մատչելիություն, բնապահպանական խնդիրների շուրջ պետական որոշումների կայացման գործընթացներում հանրային մասնակցություն եւ արդարադատության մատչելիություն: ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը կարեւորում է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի հետ բնապահպանական ծրագրերի իրականացումը, և հուշագրի ստորագրումը համագործակցության նոր քայլ է բնապահպանական մարտահրավերների լուծման գործում: «Օրհուս կենտրոնները կարեւոր են «Կանաչ ժողովրդավարության» խրախուսման գործում: Գրասենյակը կշարունակի աջակցել ՀՀ կառավարությանը` միջազգային կոնվենցիաների դրույթների իրականացման գործում»,-ներկայացնելով Օրհուսի համաձայնագրի շրջանակներում գրասենյակի կողմից կատարվող աշխատանքները` ասել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսը: ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը նպատակ ունի եկող տարի ավելի ընդլայնել համագործակցությունը տեղական ինքնակառավարման մարմինների հետ,-տեղեկացնում է ՀՀ տարածքային կառավարության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter