HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երեւանի ջրամատակարարումն ավելի կբարելավվի

Անցած տարվա համաեմատությամբ այս տարվա նոյեմբեր ամսից Երեւանի ջրամատակարարման բարելավում է արձանագրվել ի շնորհիվ մայրաքաղաքի ջրային ցանցի գոտիավորման եւ այլ աշխատանքների իրականացման: Այս մասին երեկ հայտնել են ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի հետ հանդպման ժամանակ ֆրանսիական «VEOLIA» ընկերության Կենտրոնական Եվրոպայի տարածաշրջանի գծով փոխտնօրեն Պիեռ Բռյունեն եւ «Երեւան-ջուր» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Պասկալ Ռուայեն: Հյուրերը միաժամանակ հավաստիացրել են, որ առաջիկայում ցուցանիշներն ավելի կբարելավվեն: Ներկաները նշել են, որ «Երեւան-ջուր» ՓԲԸ-ի կառավարումն ստանձնելուց հետո առաջին երկու տարիների դժվարությունները հաղթահարելու նպատակով «VEOLIA»¬ն մեծ օժանդակություն է ցուցաբերել «Երեւան-ջուր» ՓԲԸ-ին: Իսկ ՀՀ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը հավաստիացրել է, որ ՀՀ կառավարությունը, գործընկերային հարաբերությունների շրջանակներում, կշարունակի աջակցել ֆրանսիական կազմակերպությանը` ստանձնած պարտավորությունների իրականացման գործում,- հայտնում է ՀՀ տարածքային կառավարության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter