Ավտոպատահար` մահվան ելքով
Երեկ` ժամը 23:30-ի սահմաններում, Իջեւան-Բերդ ավտոճանապարհի Վազաշեն գյուղի հատվածում «Վոլվո» մակնիշի ավտոմեքենան, դեռեւս չպարզված հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ գլորվելով ձորը` բռնկվել: Այս մասին տեղեկացնում է Փրկարար ծառայության մամլո գրասենյակը:
Աղբյուրի փոխանցմամբ` պատահարի հետեւանքով զոհվել է մեկ մարդ, եւս մեկը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Իջեւանի հիվանդանոց: Ըստ բժիշկների` վերջինիս վիճակը ծանր է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել