HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախի Հ/Կ-ները ՀՀ նախագահից պահանջում են չկեղծել իրականությունը

Հայաստանի Հանրապետության մեծարգո նախագահ տիար Սերժ Սարգսյանին Արցախի ազատագրության համար մղված ազգային-ազատագրական պատերազմը 14 տարի առաջ պսակվեց հայության հաղթանակով: Այս հաղթանակի շնորհիվ հայ զինվորը դուրս եկավ Հայոց Հայրենիքի հյուսիս-արևելյան այժմյա սահմանները: Այս պատերազմը նախ և առաջ մղվել է Հայոց Հայրենիքի սրբազան հողի ազատագրության համար: Ջնջելով հայ ժողովրդին պարտադրված «Լեռնային Ղարաբաղի Ինքնավար մարզի» ապօրինի, արհեստական և անկենսունակ նախկին սահմանները 2006 թ. Հանրաքվեով ընդունված ԼՂՀ Սահմանադրությունն ամրագրել է մեր ժողովրդի լավագույն զավակների արյան գնով ազատագրված Հայոց հողի ինքնիշխան սահմանները: Այս պատերազմը ոչ միայն պատերազմ էր հանուն հայրենի հողի ազատագրության, այլև արդարացի հատուցում` Արցախի հայության քաղաքական պահանջներին` ի պատասխան Ադրբեջանի կողմից սանձազերծած Ցեղասպանության: Ամրագրելով հաղթանակի արդյունքները, հայ ժողովուրդը համայն աշխարհին վճռականորեն ցույց է տվել, որ նման նկրտումներն այսուհետ երբևէ անպատիժ չեն մնալու: Գաղափարախոսության կամ գործնական քաղաքականության ոլորտներում հայ ժողովրդի տարած հաղթանակի արդյունքների անտեսումը ոչ միայն սրբապղծում է մարտում զոհված հերոսների հավերժ վաստակը, այլև ոտնահարում Սումգայիթում, Բաքվում, Գանձակում (Կիրովաբադում) և Ադրբեջանի մյուս քաղաքներում ու գյուղերում ցեղասպանված հայության հիշատակը` խրախուսելով Հայոց պետականության դեմ Ադրբեջանի նոր ռազմական ագրեսիան: Այսպիսի հարցերում չկան և չեն կարող լինել մանրուքներ: Հայաստանի հանրային, ինչպես նաև մյուս հեռուստատեսությունների եթերում ԼՂՀ հռչակման պահից գոյություն չունեցող ԼՂԻՄ քարտեզի ամենօրյա ցուցադրումն ամեն օր շարունակ խորապես անարգում է ոչ միայն ՀՀ և ԼՂՀ, այլև Սփյուռքի հեռուստադիտողներին: Քաղաքական առումով այն հատկապես բացասական ազդեցություն է ունենում այժմ, երբ ազգի համար հակամարտության կարգավորման բանակցությունների վճռորոշ փուլում, ինչպես բոլորս հույս ունենք, հայոց դիվանագիտությունը պայքարում է հայ ժողովրդի շահերի պաշտպանության համար: Պահանջում ենք բոլոր հեռուստատեսությունների ցուցադրած օդերևութաբանական կանխատեսման քարտեզներից հանել «ԼՂԻՄ»-ի պատկերը և փոխարինել այն ՀՀ և ԼՂՀ քարտեզով: Համոզված ենք, որ ամենակարճ ժամկետներում կգործադրվեն բոլոր անհրաժեշտ միջոցները` ստեղծված իրավիճակը փոփոխելու ուղղությամբ: “Արցախի Երիտասարդ Քաղաքագետների ակումբ” Արցախի Ազատամարտիկների Միության “Հայրենաց պաշտպան” ՀԿ ՀՅԴ “Արցախի Երիտասարդական Միություն” ԱԺԿ Երիտասառդական թեւ “Ազատ հայրենիք” երիտասառդական թեւ “Վաչագան Բարեպաշտ” ՀԿ “Հայկի Սերունդ” ՀԿ “Ալֆա-Օմեգա” ՀԿ “Զեփյուռ” ՀԿ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter