Վրաերթ. մահացած կնոջ ինքնությունը դեռ չի պարզվել
Օգոստոսի 3-ին` ժամը 22.30-ի սահմաններում, 29-ամյա Ռոմիկ Ա.-ն իր վարած «ՎԱԶ- 21099» մակնիշի ավտոմեքենայով Խանջյան փողոցի թիվ 7 շենքի մոտ վրաերթի է ենթարկել անձը չպարզված մոտ 25-30 տարեկան մի կնոջ, որը մարմնական վնասվածքներով շտապօգնության մեքենայով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով` ժամը 23.10-ին մահացել է:
Ոստիկանությունից հայտնում են, որ կատարվում է քննություն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել