HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ադրբեջանն աշխարհի համար այլեւս կարեւորություն չի ներկայացնում»

Սիվիլիթաս հիմնադրամի նախաձեռնմամբ երեկ «Նավթը` Կովկասում տնտեսական ու քաղաքական գործոն» թեման ոլորտի մասնագետներին, հետաքրքրասերներին և լրագրողներին ներկայացրեց փարիզյան Պետրոսթրաթեջի խորհրդատվական ընկերության նախագահ Պետրոս Թերզյանը: Մասնագետի ուսումնասիորւթյուններով, նավթի պաշարները աշխարհում կենտրոնացված են հիմնականում OPEK-ի (ՆԱԵԿ-նավթ արտահանող երկրների կազմակերպություն) երկրներում, որոնք տնօրինում են պաշարների 75 տոկոսը, իսկ OPEK-ի անդամ հինգ երկրները` Քուվեյթ, Իրան, Իրաք, ԱՄԷ և Սաուդյան Արաբիա, տնօրինում են նավթի պաշարների 60 տոկոսը: Կասպից ծովի նավթային պաշարները կազմում են աշխարհի պաշարների 4 տոկոսը: Կասպից ծովում նավթային ամենամեծ պաշարն ու արդյունահանումն ունի Ղազախստանը, հետո Ադրբեջանը և Թուրքմենիստանը: Պ. Թերզյանը փաստեց, որ Կասպից ծովի նավթի պաշարները կազմում են ոչ թե 200 մլրդ բարել, այլև իրականում շատ ավելի քիչ` 48 մլրդ: Ի դեպ, Ղազախստանը շատ ավելի բարվոք կարգավիճակում է, քան Ադրբեջանը, «քանի որ ԽՍՀՄ-ի փլուզումից ի վեր Ադրբեջանի տարածքում նավթի պաշարներ չեն հայտնաբերվել, և Ադրբեջանն աշխարհի համար այլեւս կարեւորություն չի ներկայացնում»,-նշում է Պետրոսթրաթեջի խորհրդատվական ընկերության նախագահը: Փոխարենը Ղազախստանում հսկայական նավթի հանքեր կան: Պետրոս Թերզյանի գնահատականներով, «Ադրբեջանի նավթաարդյունահանումը լավագույն դեպքում կկարողանա իր դիրքերը պահպանել մինչև 2015թ-ը, իսկ 2020-ից կսկսի անկում ապրել»: Ադրբեջանի եկամուտը կազմում է ավելի քան 5 մլրդ դոլար: Սակայն Ադրբեջանի նավթային արդյունահանումից դուրս է գնում նույնքան գումար, որքան ներդրվում էր, քանի որ, ըստ փորձագետի, ներդրում կատարողները արդեն սկսել են հետ վերցնել իրենց ներդրումները, արդյունքում դուրս է գալիս, որ Ադրբեջանը ունի այնքան պարտք, որքան եկամուտ` 5 միլիարդ դոլար: «Իրան-Հայաստան գազամուղի կառուցումը Հայաստանի մեծագույն հաղթանակներից մեկն է»,-անդրադառնալով Իրան-Հայաստան գազամուղին` համոզված նշեց Պետրոս Թերզյանը: Ըստ նրա` դա Հայաստանի համար այլընտրանքային աղբյուր էր, որը ապահովում է էներգետիկ անվտանգությունը ինչպես Վրաստանում, այնպես և Ռուսաստանում: Բանախոսը նկատի ուներ վերջին ռուս-վրացական պատերազմը, ինչպես նաև ապագայում Ռուսաստանում հնարավոր գազի գնի թանկացումը: Հայաստանում նավթի եւ գազի պաշարների առկայությանը Պետրոս Թերզյանը տեղյակ չէր, սակայն նշեց, որ դեռ Խորհրդային Միության տարիներին որոնողական ծրագրեր կային, հայտնաբերվել էին գազի փոքրածավալ պաշարներ, իսկ թե այժմ վիճակն ինչպիսին է, փորձագետը խորհուրդ տվեց դիմել Էներգետիկայի նախարարությանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter