Տ. Սարգսյանը վրացի գործընկերոջ հետ քննարկել է հայկական եկեղեցիների հարցը
Մեկօրյա աշխատանքային այցով Թբիլիսիում գտնվող ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը Հայ-վրացական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի յոթերորդ նիստից առաջ առանձնազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Գրիգոլ Մգալոբլիշվիլիի հետ եւ քննարկել հայկական Նորաշեն Սուրբ Աստվածածին եկեղեցու խնդիրը: Ինչպես տեղեկացնում է կառավարության կայքէջը, առանձնազրույցի ընթացքում ընդգծվել է, որ հայ եւ վրացի եկեղեցիներին միավորում են բազմադարյա բարեկամական հարաբերությունները:
Վարչապետները կարեւորել են Վրաստանի ուղղափառ եկեղեցու պատրիարքի նախաձեռնությունը` ինչպես Նորաշեն Սուրբ Աստվածածին, այնպես էլ այլ եկեղեցիների հետ կապված հարցերի քննարկման համար համատեղ հանձնաժողով ձեւավորելու վերաբերյալ, որտեղ բոլոր խնդիրները կքննարկվեն եւ լուծում կստանան երկխոսության միջոցով:
Վրաստանի վարչապետն այս կապակցությամբ ասել է, որ երկու երկրների հարաբերություններում որեւէ հարց չպետք է քաղաքական շահարկումների առիթ դառնա:
Լուս. Գերման Ավագյանի
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել