HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անհայտ գործ` մարտի մեկի դեպքերի մայր գործում

Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչ Ավետիս Ավագյանը այսօր լրագրողներին ներկայացրեց մարտի 1-ի մայր գործում առկա մի հետաքրքիր փաստ: Երբ փաստաբանները սկսել են ուսումնասիրել 62202608 մայր գործը, հայտնաբերել են ինչ-որ փաստաթղներ, որտեղ հղում է կատարվում մի նոր` 62202708 գործի: Գործին հղում պարունակում է միայն մարտի 2-7 ընկած ժամանակահատվածում քննչական գործողությունների փաստաթղթերում: Մարտի 8-ին այդ գործի վրա հղումները վերանում են: Ա. Ավագյանի խոսքով, բոլոր դեպքերում, երբ նման գործողություն է կատարվում, անպայման լինում է իրավաբանական հիմնավորում, որ տվյալ գործը կցվել է մեկ այլ գործի: Իսկ այս դեպքում որևէ որոշում կամ հիմնավորում չկա: 2708 գործի բոլոր փաստաթղթերը վերաբերում են 1032 զորամասի ծառայող զինվորների քննություններին. "Ստացվում է մի բան, որ ի սկզբանե այս քննությունը տարվել է մի փիլիսոփայությամբ. այդ զինվորականներին քննել են առանձին գործի շրջանակներում, հետո ինչ-որ պատճառով, ամբողջը` առանց որևէ հիմնավորման, ընդգրկել են մայր գործի մեջ": Ավետիս Ավագյանը ենթադրում է, որ այդ նոր գործը քողարկելու նպատակը քաղաքական պատկերի կատարումն է, փորձ է արվել տուժողների հետ կապված բոլոր հանգամանքները վերագրել "Յոթի գործով" անցնող անմեղ մարդկանց: Ավետիս Ավագյանն ասում է, որ գործում դա մի տեղ չէ և չի կարող վրիպակ լինել: Փաստաթղթերը ոչ թե մի կոնկրետ քննիչի կողմից են կազմված, այլ մոտ տաս քննիչներ հղում են կատարում նույն գործին: Հղումները կարելի է գտնել տարբեր բնույթի փաստաթղթերում, օրինակ` մարդուն տուժող ճանաչելու, տուժողին հարցաքննելու արձանագրության, դատափորձագիտական քննություն նշանակելու որոշումների մեջ. "Մադը ճանաչվել է տուժող 2708 գործով, հետո փորձագիտական քննությունը նշանակվել է 2608 գործով: Անհայտ է, թե ով է հարուցել այս գործը, անհայտ է գործի ճակատագիրը, անբացատրել են, թե ինչպես են այդ գործի նյութերը ընդգրկվել 2608 մայր գործում: Ըստ երևույթին, որոշ քննիչներ, զգալով այս տարօրինակ վիճակը, փորձել են անգամ կեղծիքներ թույլ տալ, շատ խնամքով տպագիր գրածի վրայից ձեռքով փոխել են գործի թիվը, օրինակ` նման փաստաթղթերը ստորագրված են քննիչ, Մ. Թամազյանի, Հ. Տերտերյանի, Երեմյանի և Սարգսյանի կողմից": Ավետիս Ավագյանը լրագրողներին կոչ արեց այս հարցերն ուղղել համապատասխան մարմիններին, հատկապես դատախազությանը, իսկ փաստահավաք խմբի համար այս դեպքը թող ահազանգ լինի, որպեսզի նրանք փորձեն պարզել, թե ինչ է իրենից ներկայացնում 2706 գործը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter