Հատվել են ազգային պարկի սոճիները
Նոյեմբերի 27-ին, ժամը 10-ի սահմաններում, «Սեւան» ազգային պարկի Մարտունու մասնաճյուղի աշխատակիցները հերթական ստուգման ժամանակ Ծովինարի թիվ 4 պահաբաժնում հայտնաբերել էին 19 սոճու ապօրինի հատման փաստ:
«Պարզվել է, որ նշված ապօրինի ծառահատումը կատարել է 38-ամյա Արտակ Դ.-ն: Պատճառված վնասի չափը պարզվում է»,- տեղեկացնում է ոստիկանության կայքէջը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել