Բովանդակությունը նույնն է, ձեւը` տարբեր
Հայաստանի նախկին եւ ներկա նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի վարած արտաքին քաղաքականության բովանդակության մեջ, ըստ էության, տարբերություն չկա: Այս կարծիքին է ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանը:
Այսօր «Փաստարկ» ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ վերջինս նշեց, թե տարբերությունը ձեւի մեջ է. «Չնայած, եթե երկար ժամանակ ձեւը տարբեր լինի, կարող է, ի վերջո, ազդել նաեւ բովանդակության վրա»,- ասում է Կ. Մանոյանը:
Նրա խոսքերով` կարելի է ասել, որ որոշ հարցերում այսօր վարվում է նախաձեռնողական արտաքին քաղաքականություն, ինչի վկայությունն է Սերժ Սարգսյանի կողմից Թուրքիայի նախագահին Հայաստան հրավիրելը:
«Սակայն որոշ դեպքերում էլ, կարելի է ասել` դանդաղկոտություն կա` թուրքական քարոզչությանը հակազդելու առումով: Բայց վերջին շրջանում այդ ուղղությամբ եւս բավական ակտիվ է արտգործնախարարությունը, նախարարն ինքը` հակազդելով թուրքական այն ապատեղեկատվությանը, որն իրենք անընդհատ փորձում էին տարածել, եւ քանի որ հայկական կողմից պաշտոնական բացատրություն չկար, հայ հասարակությունն էլ հալած չուղի տեղ ընդունում էր»,- նշում է ՀՅԴ ներկայացուցիչը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել