HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Իջեւանում խոչընդոտել են «Միացում» նախաձեռնության հանդիպմանը բնակչության հետ

Դեկտեմբերի 9-ին «Միացում» ազգային նախաձեռնության անդամները մեկնել են Իջևան` ծրագրելով բնակչության հետ հանդիպում անցկացնել քաղաքի մշակույթի տանը: Նախատեսվում էր Տիգրան Խզմալյանի ազատագրված տարածքների և Ջավախքի հիմնախնդիրներին նվիրված ֆլիմի ցուցադրությունը, որին պետք է հաջորդեր բանախոսություն`«Հայաստանի ազատագրված տարածքը և Հայոց պետականության ապագան» թեմայով: Սակայն Իջևանի քաղաքապետը հրաժարվել է գրավոր պատասխան տալ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի` մշակույթի տան դահլիճը տրամադրելու հայցադիմումին, իսկ Իջևանի ոստիկանությունը և ԱԱԾ աշխատակիցները նախորդ օրվանից գործադրել են համապարփակ ճնշումներ`«Շատրվանների» հրապարակում ժողովրդի կուտակումը կանխելու նպատակով: Բախվելով մշակույթի տան փակ դռներին`«Միացում» ազգային նախաձեռնության անդամները «Շատրվանների» հրապարակում ինքնաբուխ հանդիպում են անցկացրել տեղի ժողովրդի հետ: Բարձրախոսը ձեռքին ելույթներ են ունեցել Զարուհի Փոստանջյանը, Ալեք Ենիգոմշյանը, Ալեքսանդր Քանանյանը և Գրիզելդա Ղազարյանը` անդրադարձ կատարելով Հայաստանի ազատագրված տարածքը հանձնելու նկրտումների կործանարար հետևանքներին և ռազմավարական անթույլատրելիությանը: Ինչպես հաղորդում են «Միացում» նախաձեռնությունից, հրապարակ ժամանած ոստիկանության և ԱԱԾ աշխատակիցները հերթական անգամ փորձել են ահաբեկել ինքնաբուխ միջոցառմանը ներկա քաղաքացիներին: Ըստ «Միացման» անդամների՝ մարդկանց մեջ ներդրվել են քաղաքացիական հագուստով սադրիչներ: «Այսուհանդերձ, ի հեճուկս հարուցված բոլոր խոչընդոտների, իջևանցիների հետ նախատեսված հանդիպումը կայացել է բարյացակամության և փոխադարձ զորակցության մթնոլորտում»,- ասված է «Միացման» տարածած հաորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter