HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

36 համարի երթուղային ավտոբուսը բախվել է «Պորշե Կայեն»-ին. կա 5 վիրավոր

ԱԻՆ «Արտակարգ ալիք» լրատվական կենտրոնից հայտնում են, որ օգոստոսի 4-ին, ժամը 01.11-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի և Փափազյան փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար և ավտոմեքենայից առկա է վառելիքի արտահոսք:

Դեպքի վայրում պարզվել է, որ դեռևս չպարզված հանգամանքներում բախվել են «Զանդու» մակնիշի 4191 Տ համարանիշով թիվ 36 երթուղային ավտոբուսը (վարորդ Արսեն Մելքոնյան) և «Պորշե Կայեն» մակնիշի 55ՕՏ515 համարանիշով ավտոմեքենան, որի հետևանքով «Պորշե Կայեն»-ի վարորդ 1993թ. ծնված Մարտիկ Ավետիսյանը և ավտոբուսի ուղևորներ, 1959թ. ծնված Նելյա Արշակյանը, 1977թ. ծնված Լիլիանա Խաչատրյանը, 1979թ. ծնված Աննա Մկրտչյանը և 1987թ. ծնված Վահան Կարապետյանը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ և մինչ հրշեջ-փրկարարների ժամանելը տեղափոխվել Երևան քաղաքի «Արմենիա» բժշկական կենտրոն:

Հրշեջ-փրկարարների կողմից իրականացվել են ճանապարհից վառելիքի հեռացման աշխատանքներ:

Բժիշկների կողմից տուժածների առողջական վիճակը գնահատվել է բավարար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter