Ծաղկաձորում անտառհատումներն ի սպառ վերացել են
Վստահեցնում է Ծաղկաձորի քաղաքապետ Գարուն Միրզոյանը: «2001 թ. քաղաքապետարանի միջոցներով Ծաղկաձորը 100 տոկոսով գազաֆիկացվեց: Մինչ այդ, եկեք խոստովանենք` այո, անտառհատումներ եղել են` օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով: Բայց գազաֆիկացումից հետո այդպիսի բան չկա»,- այսօր «Ուրբաթ» ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց Գարուն Միրզոյանը:
Նրա հավաստմամբ` Ծաղկաձորի անտառածածկ տարածքները չեն տուժել նաեւ զանազան օբյեկտների կառուցումից. «Դրանք կառուցվել են կա´մ նախկին պիոներական ճամբարների տղերում, կա´մ այնպիսի վարերում, որոնք անտառածածկ չեն»:
Ըստ մամուլում հրապարակված նյութերի` Ծաղկաձորի անտառային հողերից 6 հա տրվել է նախկին գյուղնախարար Դավիթ Լոքյանին, 6 հա` ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին եւ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանին, 2 հա էլ` «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Մարտուն Մաթեւոսյանին:
«Ծաղկաձորն ունի ընդամենը 40,3 հա անտառածածկ տարածք, որից ոչ մի քառակուսի մետր չի օտարվել: Մեր վարչական սահմաններում այդ մարդկանց որեւէ բան չի տրվել, որեւէ սեփականություն իրենք չունեն»,- վստահեցնում է քաղաքապետ Միրզոյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել