HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ծաղկաձորում սպասվում են նորություններ»

Այսօր «Ուրբաթ» ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց Ծաղկաձորի քաղաքապետ Գարուն Միրզոյանը եւ նշեց դրանցից ամենակարեւորը. «Նախատեսվում է հունվարի 20-25-ը Ծաղկաձորում անցկացնել լեռնադահուկային վարկանիշային միջազգային մրցաշար»: Գարուն Միրզոյանի մյուս նորությունները հիմնականում վերաբերում էին քաղաքի ինֆրաստրուկտուրաներին: «Արդեն շահագործման ենթակա է 3 կմ երկարությամբ նորակառույց ճանապարհը, ինչը կծառայի իբրեւ Ծաղկաձորի տուրիստական մուտք: Դա քաղաք չի մտնում, այլ Հրազդանի շրջանաձեւ խաչմերուկից ուղիղ միանում է ճոպանուղուն»: Քաղաքապետի խոսքերով` կառուցվել է նաեւ նոր, լուսավորվող սահուղի` սահնակների համար: Արդեն բացվել է նոր հյուրանոց եւ տպագրվել է քաղաքի տուրիստական քարտեզը: «Բացվել է ոստիկանության նոր բաժանմունք: Նախատեսում ենք բացել նաեւ փրկարարական ծառայություն` համալրված տրանսպորտային եւ տեխնիկական միջոցներով: Այս պահին Ծաղկաձորում կառուցվում է հիդրոօդերեւութաբանական մոնիտորինգի կայան, որը մի քանի ամսից կգործի»,- ասում է Միրզոյանը: Այս ամենի համատեքստում նա հատուկ ընդգծում է, որ Ծաղկաձորում գործազրկություն չկա. «Ամեն օր շրջակա բնակավայրերից գալիս են 300-500 աշխատողներ: Իսկ շինարարական սեզոնին այս թիվը մոտ 10 անգամ ավելանում է»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter