HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բժիշկների, մանկավարժների, շինարարների պահանջարկ Սյունիքում

Սյունիքի մարզում գրանցված թվով 295 կազմակերպություն և անհատ ձեռնարկատեր կա, որից 236-ի հետ տեստային առաջադրանք ու հարցում է անցկացրել «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության աշխատաշուկայի վերլուծության և կանխատեսման բաժնի գլխավոր մասնագետ Կարինե Հասրաթյանը: Վերջինս մարզկենտրոն էր այցելել՝ ամփոփելու գործատուի ընտրանքային 2008 թ. մայիս-հունիս ամիսների հետազոտության արդյունքները: Սյունիքի մարզի 236 գործատուի մոտ աշխատում է շուրջ 9085 մարդ, որի 56,2% տղամարդիկ են, 37,5%-ը կանայք: Կան նաեւ հաշմանդամներ, փախստականներ: Հիմնական տարիքային խումբը 31-ից 50-ն է: Բարձր զբաղվածություն են ապահովում արդյունաբերական, կրթական ու առողջապահական ոլորտները: Ի դեպ, մարզի աշխատաշուկայում բժիշկների, մանկավարժների, շինարարների պահանջարկ կա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter