HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ընդունելություն Փարիզում՝ Ղարաբաղյան շարժման 20-ամյակի առիթով

Երեկ Ֆրանսիայում ԼՂՀ մշտական ներկայացուցչությունը Փարիզում կազմակերպել է Ղարաբաղյան շարժման 20-ամյակին նվիրված ընդունելություն: Ընդունելությանը ներկա են եղել Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորներ, քաղաքապետեր, քաղաքական գործիչներ, ֆրանսահայ կազմակերպությունների ներկայացուցիչներ, լրագրողներ: Ֆրանսիայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գեւորգյանն իր ելույթում կարեւորել է Ղարաբաղյան շարժման նշանակությունը հայ ժողովրդի պատմության մեջ: «20 տարի է անցել պատմական 1988-ից ի վեր: 20 դժվար տարիների ընթացքում մենք ապրեցինք պատերազմ, տվեցինք մարդկային անհամար զոհեր, կրեցինք եւ շարունակում ենք կրել ծանր շրջափակում…Բայց մենք կարողացանք դիմանալ եւ շնորհիվ մեր միասնության ու համերաշխության՝ հասանք հաղթանակի»,- նշել է Հ.Գեւորգյանը: Խոսելով Արցախի տարած հաղթանակում Սփյուռքի ունեցած դերի մասին՝ Հովհաննես Գեւորգյանը նշել է, որ Արցախ-Հայաստան-Սփյուռք եռամիասնությունը շարունակում է պարտադիր պայման հանդիսանալ Ղարաբաղյան հիմնախնդրի վերջնական լուծման եւ ԼՂՀ միջազգային ճանաչման հարցում: Ֆրանսիայում ԼՂՀ ներկայացուցիչը անդրադարձել է նաեւ 1988 թ. սումգայիթյան ողբերգական իրադարձություններին եւ Սպիտակի երկրաշարժին: Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են անմեղ զոհերի հիշատակը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter