HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քրեական գործ՝ անշարժ գույքի գնահատման հաշվետվությունը կեղծելու համար

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը հարուցել է քրեական գործ՝ «Գյումրու մանկապատանեկան համալիր մարզադպրոց» ՊՈԱԿ-ի անշարժ գույքի գնահատման հաշվետվությունը կեղծելու փաստի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Ինչպես հայտնում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը, Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Թետչերի փողոցի 6/1 հասցեում գտնվող անշարժ գույքի շուկայական գնահատության վերաբերյալ նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՀՀ Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության Պետական գույքի գույքագրման և գնահատման գործակալությունե ՊՈԱԿ-ի գնահատող Ս. Մեսրոպյանը Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Թետչերի փող. 6/1 հասցեում գտնվող «Գյումրու մանկապատանեկան համալիր մարզադպրոց» ՊՈԱԿ-ի անշարժ գույքի շուկայական արժեքի գնահատման վերաբերյալ 2008թ. հունիսի 12-ին կազմված, պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող հաշվետվությունում դիտավորությամբ մտցրել է ժամանակային գործոնի, շինարարական աշխատանքների խոշորացման ցուցանիշների, ֆունկցիոնալ և տնտեսական մաշվածությունների և 1քմ հողի արժեքի հաշվարկման կեղծ տվյալներ: Մուտքագրված նշված կեղծ տվյալների հետևանքով դեռևս 2007թ. հուլիսի 27-ին 16.545.000 դրամ գնահատված նույն գույքի շուկայական արժեքը նվազեցվել է 4.054.000 դրամով: Նկատի ունենալով, որ կատարված արարքում առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը հարուցել է քրեական գործ, որն ուղարկվել է ՀՀ ոստիկանության գլխավոր քննչական վարչություն՝ նախաքննություն կատարելու:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter