HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շինարարական, անշարժ գույքի, նավթի եւ գազի ոլորտներն ամենաշատն են հակված կոռուպցիայի

"Թրանսփարենսի Ինթերնեշնլ" կազմակերպությունը կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվա կապակցությամբ հրապարակել է տվյալներ աշխարհի տարբեր երկրներում կոռուպցիայի մակարդակի մասին: Հիմնական եզրակացությունն այն է, որ նոր տնտեսական "հսկաների" ընկերություններն ի հայտ են բերում կորպորատիվ կաշառակերության բարձր մակարդակ այլ երկրներում գործունեություն ծավալելիս: Ընդ որում` շինարարական, անշարժ գույքի, նավթի եւ գազի ոլորտներն ամենաշատն են հակված կոռուպցիայի: ԿՏՀ (կաշառք տվողների համաթիվ) 2008թ. աղյուսակի երկու հորիզոնականները կիսել են Բելգիան ու Կանադան: Սա նշանակում է, որ բելգիական ու կանադական ընկերությունները դիտվում են որպես իրենց երկրների սահմաններից դուրս կաշառարությամբ զբաղվելու ամենաքիչ հավանական ընկերություններ: Նրանց անմիջապես հաջորդում են երրորդ-չորրորդ տեղերը կիսող Նիդեռլանդներն ու Շվեյցարիան` ԿՏՀ 8.7 արժեքով: Աղյուսակը եզրափակում է Ռուսաստանը` ԿՏՀ 5.9 արժեքով` տեղ զբաղեցնելով Չինաստանից (6.5), Մեքսիկայից (6.6) եւ Հնդկաստանից (6.8) ներքեւ: ԿՏՀ-ն նաեւ ցույց է տալիս, որ պետական մարմինների հետ շփվելիս ամենաշատը կոռուպցիայի հակված են պետական պատվերներ կատարող և շինարարական ընկերությունները, և առավել հավանականն է, որ այդ ընկերություններն են ապօրինի կերպով ազդում պետական մարմինների քաղաքականության, որոշումների եւ գործողությունների վրա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter