HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սուրբ Նորաշենի հարցով կզբաղվեն հայ եւ վրացի փորձագետները

Վրաստանի պատրիարքարանի մամուլի ծառայության ղեկավար Դավիթ Շարաշենիձեն երեկ Թբիլիսիում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ Թբիլիսիի Լեսելիձե փողոցում գտնվող Սուրբ Նորաշեն եկեղեցու պատկանելությունը կորոշի հայ և վրացի փորձագետների խումբը: "Ըստ հայկական աղբյուրների` Նորաշենի սրբատեղին պատկանում է Հայ Առաքելական եկեղեցուն, բայց վրացական աղբյուրները այլ բան են ասում և հարցականի տակ են դնում դրա հայկական լինելը: Այդ հարցը կքննեն փորձագետները և գիտնականները",- ասել է Դավիթ Շարաշենիձեն: Նա լրագրողներին հիշեցրել է, որ այդ պայմանավորվածությունը ձեռք է բերվել դեռևս նոյեմբերի 26-ին պատրիարքարանում տեղի ունեցած երկկողմանի հանդիպման ժամանակ, երբ ներկա են եղել Ախալցխայի և Տաո-Քլարջեթիի մետրոպոլիտ Թեոդոր Չուադձեն, Պատրիարքարանի արտաքին կապերի բաժնի ղեկավար, Զուգդիդիի և Ծաիշայի մետրոպոլիտ Գերասիմ Շարաշենիդձեն, Թբիլիսիի փոխքաղաքապետ Մամուկա Ախվլեդիանին։ Իսկ հայկական կողմից՝ եպիսկոպոս Վազգեն Միրզախանյանը, Ջավախքում Հայ Առաքելական Եկեղեցու փոխանորդ հայր Բաբկեն Սալբիյանը և Վրաստանում հայ համայնքի ներկայացուցիչ, «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթը: Հանդիպմանը երկկողմանի համաձայնություն է ձեռք բերվել Սուրբ Նորաշեն եկեղեցու տարածքում որևէ հուշարձանի ձեռք չտալ, մինչև փորձագետների խումբը կորոշի դրա պատկանելությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter