HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայերն էապես նպաստել են Ցեղասպանության կոնվենցիայի ընդունմանը

ՄԱԿ-ը 60 տարի առաջ ընդունեց ցեղասպանության մասին կոնվեցիան, ինչը, ըստ ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանի` շատ մոտիկից առնչվել է հայ իրականության հետ: «Նախ` ցեղասպանության բառի ստեղծողը` Ռաֆայել Լենփիրը, այն ստեղծել է Հայոց ցեղասպանությունից: Նա թեեւ ազգությամբ հրեա է, բայց ոճիրի մասին լսել է նախքան հրեական ողջակիզումը` ազդվելով Օսմանյան կայսրությունում հայկական ցեղասպանության փաստից»,- ասում է նա : Այսօր «Փաստարկ» ակումբում հրավիրված ասուլիսում Մանոյանը նշեց, թե ցեղասպանության կոնվենցիայի եւ հայ իրականության կարեւոր աղերսներից է նաեւ այն, որ կոնվեցիայի ընդունման գործում բավական էական դերակատարություն են ունեցել հայերը: «Շուտով կհրապարակվի ամերիկայից Խաչիկ Մուրադյանի կատարած ուսումնասիրությունը, որտեղ կներկայացվի, թե ինչպես են ՄԱԿ-ում կամ ՄԱԿ-ի շուրջ գործող հայերն ակտիվ աշխատանք տարել տարբեր պետությունների հետ, որպեսզի ցեղասպանության կոնվենցիան որդեգրվի»,- ասում է նա: Վերջինիս խոսքերով` կոնվենցիան լրամշակման կարիք ունի. պետք է հավելյալ պարտավորություններ դրվեն այն ստորագրած պետությունների վրա, իսկ ՄԱԿ-ին անհրաժեշտ է օժտել հավելյալ լիազորությունով, «որպեսզի կարողանա ավելի արագ եւ ազդու հակազդել ցեղասպանության բոլոր փորձերին»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter