HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախագահ Սարգսյանը կմեկնի Բուլղարիա

Բուլղարիայի Հանրապետության նախագահ Գեորգի Պրվանովի հրավերով վաղը նախագահ Սերժ Սարգսյանը երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Սոֆիա: Այս մասին հայտնում է նախագահի կայքէջը: Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո Բուլղարիայի նախագահ Գեորգի Պրվանովն առանձնազրույց կունենա Հայաստանի իր պաշտոնակցի` Սերժ Սարգսյանի հետ: Հանդիպմանը կհետեւեն հայ-բուլղարական բանակցություններն` ընդլայնված կազմով: Այնուհետեւ տեղի կունենա փաստաթղթերի ստորագրման արարողությունը եւ երկու երկրների ղեկավարների մամուլի ասուլիսը: Նախագահներ Սերժ Սարգսյանը եւ Գեորգի Պրվանովը կընդունեն այցի արդյունքների մասին համատեղ Հայտարարություն: Նախատեսվում է ստորագրել նաեւ 2009 թվականին Հայաստանում բուլղարական մշակույթի օրերի եւ 2010 թվականին Բուլղարիայում հայկական մշակույթի օրերի կազմակերպման ու անցկացման մասին մտադրությունների արձանագրություն, պետական կառավարման ոլորտում համագործակցության 2009-2014 թթ. աշխատանքային ծրագիր, արխիվային գործի բնագավառում համագործակցության համաձայնագիր, ինչպես նաեւ` երկու երկրների միջեւ եկամուտների ու գույքի կրկնակի հարկումը բացառելու մասին համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրություն: Երկու երկրների նախագահների մասնակցությամբ տեղի կունենա նաեւ հայ-բուլղարական բիզնես ֆորումի բացումը: Երկօրյա պաշտոնական այցի ընթացքում Հայաստանի ղեկավարը աշխատանքային ճաշ կունենա Բուլղարիայի վարչապետ Սերգեյ Ստանիշեւի հետ, կհանդիպի Ժողովրդական ժողովի նախագահ Գեորգի Պիրինսկուն, ծաղկեպսակ կդնի Անհայտ զինվորի հուշարձանին: Արտասահմանյան արվեստի ազգային պատկերասրահում երկու երկրների նախագահները ներկա կգտնվեն Սերգեյ Փարաջանովի կոլաժների ցուցահանդեսի բացմանը: Հայաստանի նախագահը կայցելի նաեւ Սոֆիայում մեր երկրի դեսպանություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter