HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պատգամավորները դժգոհ են Արցախի Հանրային հեռուստատեսության աշխատանքից

Չնայած դրան՝ 2009-ին լրագրողների աշխատավարձերը կբարձրանան ԼՂՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների եւ ֆինանսաբյուջետային եւ տնտեսական կառավարման հարցերի հանձնաժողովների երեկվա համատեղ նիստի օրակարգում 2009թ. պետբյուջեի նախագծի հարցն էր: Քննարկման ժամանակ լուրջ քննարդատության առարկա դարձավ Արցախի Հանրային հեռուստատեսության աշխատանքը, որը, ըստ ԱԺ ֆինանսաբյուջետային հանձնաժողովի նախագահ Բենիկ Բախշիյանի, այնքան էլ բավարար չէ, չնայած տարեցտարի հեռուստատեսությանը հատկացվող գումարներն ավելանում են: Ըստ պատգամավորի` Արցախի Հանրային հեռուստատեսության 3-ժամյա եթերի ընթացքում շատ քիչ տեղ է հատկացվում տեղական լուրերին եւ ներքին կյանքին, ինչը, ըստ հանձնաժողովի նախագահի, բերում է նրան, որ Ղարաբաղի բնակչության մի զգալի մասն անտեղյակ է լինում ինչպես Ղարաբաղյան հարցի կարգավորման շուրջ զարգացումներից, այնպես էլ երկրում կատարվող այս կամ այն իրադարձությունից ու ծրագրերից: Ֆինանսների փոխնախարարի տեղեկացմամբ՝ 2009-ին ԼՂՀ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի ծախսերն ավելանալու են 46 հազար դրամով, իսկ հեռուստատեսության ծախսերը կազմելու են 250 մլն դրամ` նախորդ տարվա համեմատ աճելով շուրջ 63 մլն դրամով: 250 մլն դրամից 125-ը, ըստ խորհրդի նախագահի, աշխատավարձի ֆոնդն է: Նրա խոսքերով՝ լրագրողների աշխատավարձերի 10 տոկոսի աճ է նախատեսվում: Լրագրողների աշխատավարձերի մոտ 30 տոկոսի աճ է սպասվում նաեւ հանրապետական «Ազատ Արցախ» թերթում: Թերթի ծախսերը 2009-ին կկազմեն շուրջ 72 մլն դրամ: Անդրադառնալով հեռուստառադիոընկերության ծրագրերին՝ խորհրդի նախագահը տեղեկացրեց, որ նպատակ ունեն ռադիոյի եթերաժամը 3-ից դարձնել 5: Հեռուստատեսությունում նախատեսվում է նաեւ նոր հաղորդումների պատրաստում, տեխնիկայի թարմացում եւ այլն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter