HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ղարաբաղում քաղծառայողների խրախուսման ֆոնդի չափը կնվազի

ԼՂՀ Ազգային ժողովում 2009թ. պետական բյուջեի նախագծի երեկ կայացած քննարկման ժամանակ Քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Բորիս Առուշանյանն իր դժգոհությունն արտահայտեց պետական կառավարման համակարգում խրախուսման ֆոնդը 2 տոկոսով իջեցնելու փաստի առնչությամբ: Անցած տարի խրախուսման ֆոնդը կազմում էր աշխատավարձի ֆոնդի 3 տոկոսը, իսկ հաջորդ տարվանից, ֆինանսների փոխնախարարի հավաստմամբ, այն կկազմի 1 տոկոս: Քաղծառայության խորհրդի ղեկավարը կառավարությունից խնդրեց խրախուսման ֆոնդի չափը վերանայել` պատճառաբանելով քաղաքացիների ներկա սոցիալական վիճակը եւ ապրանքների գների աճը, ինչպես նաեւ համապատասխան մարմինների գործունեության արդյունավետության բարձրացման կարեւորությունը: Խրախուսման ֆոնդի վերանայման հարցն էր պնդում նաեւ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարը: Ճիշտ հակառակ կարծիքն արտահայտեց ԼՂՀ վերահսկիչ պալատի նախագահ Արթուր Մոսիյանը, որի համոզմամբ՝ աշխատավարձի 1 տոկոսի չափով խրախուսման ֆոնդը լիովին բավարար է պետական կառավարման համակարգում աշխատողներին խրախուսելու համար: Նա միաժամանակ նկատեց, որ շատ հաճախ խրախուսումը պարզապես վերածվում է լրացուցիչ աշխատավարձի, եւ այն ստանում են համարյա բոլորը, ինչը չի կարող խրախուսել գործունեության արդյունավետությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter