HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

"Մարդու իրավունքների ճանաչումը միակ միջոցն է, որով հնարավոր է հաղթահարել ներկայիս ճգնաժամը"

"Հելսինկյան քացաքացիական ասամբլեայի հայկական կոմիտեի" և "Կանանց համահայկական միության" նախաձեռնությամբ այսօր տեղի ունեցավ "Մարդու իրավունքները Հայաստանում" խորագրով հավաք-քննարկում, որը նվիրված էր Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 60-ամյակին: Միջոցառման ընթաքում անդրադարձ կատարվեց Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրին և Հայաստանի ստանձնած պարտականություններին, քննարկվեցին Հայաստանում մարդու իրավունքների ոլորտում գոյություն ունեցող արդի խնդիրները, ցուցադրվեց Տիգրան Պասկևիչյանի §Օտարում¦ ֆիլմը, զեկույցով ելույթ ունեցավ փաստաբան Վարդուհի Էլբակյանը: Հավաքին մասնակցում էին հասարակական կազմակերպությունների և քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ, քաղաքական բանտարկյալների կանայք, իրավապաշտպաններ, լրագրողներ և անհատներ: Միջոցառման ավարտին հավաքի մասնակիցները (ավելի քան 150 ստորագրություն) համատեղ հայտարարություն ընդունեցին, որտեղ մասնավորապես ասվում է. "Այն ժամանակ, երբ աշխարհը նշում է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 60-ամյակը, Հայաստանի բանտերում են պահվում ավելի քան 70 քաղբանտարկյալներ, հարյուրավոր մարդիկ ենթարկվում են հալածանքների և ազատվում են աշխատանքից` միմիայն իրենց տեսակետը հայտնելու համար: Նրանցից շատերը զրկվում են սեփականությունից ու գոյատևելու միջոցներից և ստիպված են հեռանալու սեփական երկրից": Որպես եզրակացություն` հայտարարության մեջ նշվում է. "Մենք հավատում ենք, որ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու նկատմամբ մարդու իրավունքների ճանաչումը, վերականգնումը և պաշտպանությունը միակ միջոցն է, որով հնարավոր է հաղթահարել ներկայիս ճգնաժամը": ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Մենք` Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 60-ամյակին նվիրված հավաքի մասնակիցներս, միանալով ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի հայտարարած “Արժանապատվություն և արդարություն բոլորի համար” 2008թ. քարոզարշավին, մեկ անգամ ևս վերահաստատում ենք մեր նվիրվածությունը արժանապատվության և արդարության համընդհանուր արժեքներին: 1948թ. ընդունված Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը եղել և շարունակում է մնալ ազգային ու միջազգային մակարդակով մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների խթանման ու պաշտպանության ներշնչանքի աղբյուր: Համընդհանուր հռչակագրում ամրագրված մարդու հիմնական արժեքները` արժանապատվությունը, հավասարությունը, անխտրականությունը, արդարությունն ու համընդհանրությունը վերաբերում են բոլորին` ամենուրեք ու միշտ: Առավել բնորոշ մարդկային այս արժեքների ընդհանրությունը միասնական է դարձնում մեզ` անկախ մեր ծննդավայրից ու բնակվելու վայրից: Հռչակագրում առաջ քաշված սկզբունքներն ու արժեքներն այսօրվա գլոբալիզացված աշխարհում իրական միացնող ուժ են մարդկության համար: Հռչակագրի արդիականությունն ու կենսական նշանակությունն անգնահատելի է, որովհետև այնտեղ մատնանշված սկզբունքներն ու արժեքները վերաբերում են բոլորիս: Հռչակագրում նախանշված նպատակները սոսկ ցանկություն չեն, այլ մարդկանց օրավուր կյանքի անքակտելի պահանջ և այդ պատճառով հոգեհարազատ են այսօր Երևանում Մարդու իրավունքների օրը և պատմական նշանակություն ունեցող Համընդհանուր հռչակագրի 60-ամյակը նշելու համար հավաքված կանանց: Շուրջ հարյուր տարի առաջ հայ ականավոր կին գրողներ ու մտավորականներ ընդունեցին Կանանց իրավունքների հռչակագիր, որտեղ որպես հիմնական նպատակ ամրագրեցին մարդու իրավունքների արդարության, արժանապատվության ու հավասարության սկզբունքները: Ցավոք, արդի Հայաստանում մարդկանց արժանապատվությունը սպառնալիքի տակ է, և այսօր կանայք պահանջում են օրենքի արդար ու հավասար կիրառկում իրենց, իրենց ամուսինների, ընտանիքի անդամների և ողջ հասարակության համար: Այսօր Հայաստանում վտանգված է արտահայտվելու ազատությունը, մարդկային ու մասնագիտական անձեռնմխելիությունը: Այն ժամանակ, երբ աշխարհը նշում է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 60-ամյակը, Հայաստանի բանտերում են պահվում ավելի քան 70 քաղբանտարկյալներ, հարյուրավոր մարդիկ ենթարկվում են հալածանքների և ազատվում են աշխատանքից` միմիայն իրենց տեսակետը հայտնելու համար: Նրանցից շատերը զրկվում են սեփականությունից ու •ոյատևելու միջոցներից և ստիպված են հեռանալ սեփական երկրից: Մենք հավատում ենք, որ Հայասատանի յուրաքանչյուր քաղաքացու նկատմամբ մարդու իրավունքների ճանաչումը, վերականգնումը և պաշտպանությունը միակ միջոցն է, որով հնարավոր է հաղթահարել ներկայիս ճգնաժամը: Մենք գտնում ենք, որ միայն ու միայն հարգելով և պաշտպանելով մարդու իրավունքները հնարավոր է ստեղծել մի հասարակություն, որի գերագույն նպատակներն են ազատությունն ու ժողովրդավարությունը: Երևան 08.12.2008

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter