HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հանդիպում վարչապետի մոտ

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Արիստոմենե Վարուդակիսին եւ Օտարերկրյա ներդրումների խորհրդատվական ծառայության ղեկավար Կարին Միլեթին, ՀԲ-ի ու հիշյալ ծառայության մասնագետներին: Այս մասին հաղորդում է կառավարության մամլո գրասենյակը: Հանդիպմանը մասնակցել են նաեւ ՀՀ էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարարները, Զարգացման հայկական գործակալության տնօրենը: Օտարերկրյա ներդրումների խորհրդատվական ծառայության ներկայացուցիչները ներկայացրել են ՀԲ-ի առաջարկությամբ իրենց իրականացրած ուսումնասիրությունների եւ գնահատման վերաբերյալ վերջնական զեկույցը, որը վերաբերում է Զարգացման հայկական գործակալության գործունեությանը եւ ինստիտուցիոնալ առումով աշխատանքի արդյունավետության բարձրացմանը, զարգացման հետագա քայլերին: Համաշխարհային բանկը, որը հոլանդական դրամաշնորհի միջոցով ԶՀԳ-ի հետ նոր` 2 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ տեխնիկական աջակցության ծրագիր է սկսում, դրա մեկնարկից առաջ պատվիրելով նման աշխատանք, կարեւորել է գործակալության գործունեության արդյունավետության բարձրացմանն ուղղված մասնագիտական խորհրդատվությունը: Մասնագետների գնահատականները, եզրակացություններն ու առաջարկությունները լսելուց հետո վարչապետը նշել է, թե դրանք եւս մեկ անգամ հաստատեցին ԶՀԳ-ում բարեփոխումներ իրականացնելու իր` որպես գործակալության խորհրդի նախագահի մոտեցումները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter