Բակո Սահակյան. «Պետք է արագացնել դատական մարմինները Շուշի տեղափոխելու աշխատանքները»
Այսօր ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված դատաիրավական համակարգում տիրող վիճակին եւ ընթացող բարեփոխումներին: Այս մասին հայտնում է Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:
Աղբյուրի փոխանցմամբ` նախագահը կարեւորել է դատական դեպարտամենտի ինստիտուտի կայացման անհրաժեշտությունը, որը կնպաստի ոլորտում աշխատանքների արդյունավետության բարձրացմանը: Բակո Սահակյանը միաժամանակ ընդգծել է դատարիավական համակարգում համապատասխան բարոյահոգեբանական մթնոլորտի ձեւավորմանն ուղղված աշխատանքների շարունակման, ինչպես նաեւ այդ մարմիների տարեկան աշխատանքների հրապարակային ամփոփման անհրաժեշտությունը:
Երկրի ղեկավարը նշել է, որ պետք է արագացնել դատական մարմինները Շուշի քաղաք տեղափոխելու նպատակով իրականացվող աշխատանքները:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել