65 մլն դրամ` Սյունիքի ճանապարհների ձմեռային շահագործման համար
Սյունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Արշակ Ուստաբաշյանի խոսքով` մարզի ճանշին ընկերություններին հատկացված է 65 մլն դրամ` ճանապարհների ձմեռային շահագործման ու պահպանման համար:
474 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհների ձմեռային պահպանման համար հատկացված գումարները եթե չեն բավականացնում խստաշունչ ձմռան դեպքում, ապա մարզպետարանը կառավարության պահուստային ֆոնդից է գումար խնդրում: Իսկ ներկայումս նախահաշիվը կազմված է, բաշխումներն արվել են:
Ոլորտի պատասխանատուների հավաստմամբ` մարզի ճանշին ընկերությունները, չնայած սուղ միջոցներին, պատրաստ են երթևեկելի դարձնել հանրապետական նշանակության ու միջմարզային ավտոճանապարհները:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել