HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դարձյալ ձերբակալվել է «օրենքով գող»

Դեկտեմբերի 5-ին` ժամը 15.40-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցները Հրազդանի կիրճում գտնվող «Հրաշք» ռեստորանային համալիրի մոտից, թմրանյութ պահելու կասկածանքով, բերման են ենթարկել հանցավոր աշխարհում հեղինակություն վայելող, «օրենքով գող», նախկինում 2 անգամ դատված 27-ամյա Ռոստոմ Խ.-ին` «Ռոստիկ» մականունով: «Նրա մոտ անձնական խուզարկությամբ հայտնաբերվել եւ առգրավվել է մոտ 1,4 գ կշռով մուգ շագանակագույն զանգված: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության, որտեղից ստացված եզրակացության համաձայն` առգրավված զանգվածը ափիոն տեսակի թմրամիջոց է»,- հաղորդում է ոստիկանության մամլո գրասենյակը: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 3-ին իրավապահները «Պանդոկ» հացատան մոտ, դարձյալ թմրանյութ պահելու կասկածանքով, ձերբակալել էին 35-ամյա «օրենքով գող» Արմեն Պ.-ին` «Արմենչիկ» մականունով: Ըստ ոստիկանության` վերջինիս մոտ հայտնաբերվել էր մոտ 2 գ կանաչ գույնի հաշիշանման զանգված եւ 8,5 սմ շեղբի երկարությամբ գաղտնի փականով դանակ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter