HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայ խաղաղապահների հերթափոխը մեկնեց Կոսովո

Այսօր Երևանի մայրաքաղաքային գնդում տեղի է ունեցել հայ խաղաղապահների հերթական` 10-րդ հերթափոխի` Կոսովո ճանապարհման հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը մասնակցել է նաեւ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Յուրի Խաչատուրովը: Այս մասին հայտնում է ՊՆ մամլո գրասենյակը: Գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը նշել է, որ այսօր Կոսովո է մեկնում շուրջ 70 զինծառայող` «բարի գործ կատարելու, ապահովելու տեղի ազգաբնակչության անվտանգությունը և օգնելու նրանց»: Նա անձնակազմին մաղթել է «ամուր կամք և բարի վերադարձ հայրենիք»: Խաղաղապահ առաքելության մեկնած նախորդ` 9-րդ հերթափոխը Հայաստան է վերադարձել երեկ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter