HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախագահը ներում է շնորհել մարտի 1-ի գործով անցնող երեք դատապարտյալների

Ինչպես Հայաստանի Հանրային ռադիոյին տեղեկացրել է ՀՀ նախագահի մամլո քարտուղար Սամվել Ֆարմանյանը, ներումը շնորհվել է երեք դատապարտյալների` Էդվարդ Աշուղյանին, Արման Մարգարյանին եւ Արթուր Նազանյանին: «Նրանք դատապարտվել էին 3-3.5 տարվա ազատազրկման մարտի 1-ին Երեւանում տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցության, ոստիկանությանը դիմադրություն ցույց տալու եւ այլ բռնի գործողություններ իրականացնելու համար»,- ասել է Նախագահի խոսնակը: Ներումը շնորհվել է Նախագահի՝ դեկտեմբերի 3-ին ստորագրված հրամանագրի հիման վրա: «Հանրապետության նախագահը ներման հրամանագիր ստորագրելու որոշում կայացնելիս հաշվի է առել ինչպես տվյալ դատապարտյալների կողմից նախագահին ուղղված ներման խնդրագրերը, այնպես էլ նախկինում դատապարտված չլինելու, քրեական գործի եւ այլ` ընտանեկան հանգամանքներ,- պարզաբանել է Ս. Ֆարմանյանը,- հանրապետության նախագահը մշտապես պատրաստ է եղել դիտարկելու ներման խնդրագրերը, այսօր եւս այս մոտեցումներում փոփոխություններ չկան»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter