ՀՀ վարչապետը կայցելի Սբ. Նորաշեն եկեղեցի
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը դեկտեմբերի 9-ին մեկօրյա այցով կմեկնի Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսի:
Այցի շրջանակներում պատվիրակությունը կմասնակցի Հայ-վրացական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի յոթերորդ նիստին: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդիպումներ կունենա Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի, վարչապետ Գրիգոլ Մգալոբլիշվիլիի հետ, կայցելի Վրաստանում ՀՀ դեսպանատուն, հայկական Սբ. Նորաշեն եկեղեցի:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել