Հիշատակի միջոցառումներ Ռումինիայում
Երեկ Բուխարեստի հայոց եկեղեցում տեղի է ունեցել երկրաշարժի զոհերի ոգեկոչման արարողություն: Կործանիչ երկրաշարժի արհավիրքների, վերականգնման աշխատանքների եւ նախատեսվող անելիքների մասին ելույթներով հանդես են եկել Ռումինիայում ՀՀ դեսպան Եղիշե Սարգսյանր, Հայազատ քահանա Մարտիկյանը: Արարողությանը մասնակցել է Ռումինիայի Էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարար, Ռումինիայի հայոց միության նախագահ, սենատոր Վարուժան Ոսկանյանը:
ԱԳՆ մամլո ծառայության փոխանցմամբ` ոգեկոչման արարողությունից հետո եկեղեցու բակում տեղադրված խաչքար-հուշարձանին ծաղկեպսակներ եւ ծաղիկներ են դրվել Ռումինիայում ՀՀ դեսպանության, Հայ Առաքելական եկեղեցու Ռումինիայի թեմի, Ռումինիայի հայոց միության կողմից:
Հիշատակի միջոցառումներ են կատարվել նաեւ Ռումինիայի մյուս հայաշատ քաղաքներում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել